Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում, քննարկումներ կան մի քանի երկրների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում՝ այդ հարցը քննարկելով մի քանի երկրների հետ:  

Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Այլընտրանքային ներմուծման աղբյուրները դիտարկում ենք: Քննարկում ենք մի քանի երկրների հետ: Ընդ որում, սա որևէ երկրի դեմ չէ: Եթե մենք մեր ցորենի 99 տոկոսը ներմուծեինք, պայմանական, Ռումինիայից, ես Ռուսաստանի հետ բանակցելու էի ցորենի ներմուծման հարցով։ Սա նորմալ, տրամաբանական գործընթաց է»,-ասաց Պապոյանը: 

Նախարարը պարենային անվտանգության առումով կարևոր համարեց անմշակ հողերում թեկուզ բացասական ինքնարժեքով ցորենի մշակությունը խրախուսելը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով