Հայ պատգամավորները հանդիպել են Կիպրոսի նախագահի հետ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Կիպրոս կատարած այցի ընթացքում հանդիպել են այդ երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ:

Այս մասին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի և Կիպրոսի ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, Հայկ Կոնջորյանը։

«Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի միջև եղբայրական հարաբերությունները: Փոխադարձաբար ընդգծել ենք միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը և քննարկել ենք դրանք խորացնելու նոր հեռանկարները:  Կիպրոսի Հանրապետության նախագահին ենք ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը: Քննարկել ենք Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոնջորյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով