Հայ-ամերիկյան համատեղ վարժանքների մասին տեղեկությունը հարուցում է մտահոգություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Վարժանքների մասով անխոս այդպիսի լուրերը մտահոգիչ են հատկապես ներկա իրավիճակում։ Այդ պատճառով մենք խոր կվելլուծենք այդ լուրերը և կհետևենք իրավիճակին»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։