Կրեմլն արձագանքել է Լեհաստանի վարչապետի այն հայտարարությանը, թե «ռուսական աշխարհը քաղցկեղային ուռուցք է» |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վրդովեցուցիչ և անընդունելի է համարել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հայտարարությունը, որում նա ռուսական աշխարհը համեմատել է «քաղցկեղային ուռուցքի» հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սա բացարձակապես վրդովեցուցիչ հայտարարություն է, կատաղի և անընդունելի», – ուրբաթ լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան Լեհաստանի վարչապետի համապատասխան հայտարարությունների մեկնաբանության խնդրանքին։

«Սա ռուսների հանդեպ այդ ատելության քվինտէսենցիան է, որը, ամենայն հավանականությամբ, մետաստազների պես ախտահարել է ինչպես ամբողջ Լեհաստանի քաղաքականությանը, ղեկավարությանը, այնպես էլ, ըստ էության, շատ առումներով լեհ հասարակությանը, ի ցավ մեզ», – ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով