Կրեմլը մեկնաբանել է լրտեսության համար The Wall Street Journal-ի լրագրողի ձերբակալումը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է The Wall Street Journal պարբերականի թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալումը. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը նրան մեղադրում է լրտեսության համար։

«Որքանով որ մենք գիտենք, նա ձերբակալվել է հանցանքի պահին», – ասել է Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանում The Wall Street Journal-ի ներկայացուցիչների հետագա աշխատանքի համար խոչընդոտներ չի տեսնում, «եթե նրանք նորմալ լրագրողական գործունեություն ծավալեն», գրում է kommersant.ru-ն։

Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ի պատասխան չի ստուգի ռուսական լրատվամիջոցների բյուրոները։

«Մենք հուսով ենք, որ դա տեղի չի ունենա, և դա չպետք է տեղի ունենա, քանի որ խոսքը կասկածների մասին չէ, նա բռնվել է հանցանքի պահին», – ասել է  Պեսկովը:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում ձերբակալվել է ամերիկյան The Wall Street Journal պարբերականի թղթակից Էվան Գերշկովիչը։ Հետախուզության տվյալներով՝ լրագրողը «ԱՄՆ-ի հանձնարարությամբ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ էր հավաքում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով