azatutyun.am: Իսրայելը միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է ապահովել Ռաֆահի բնակիչների անվտանգությունը, X-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը։
Ընդունելի չէ ստիպել մարդկանց տարհանվել ոչ ապահով վայրեր, նշել է Բորելը։
«Մենք շարունակում ենք կոչ անել Իսրայելին Ռաֆահում ցամաքային գործողություն չանցկացնել», – գրել է պաշտոնյան՝ շեշտելով, որ դա ավելի կվատթարացնի հումանիտար ճգնաժամը։
Իսրայելի բանակը կարգադրել է, որ բնակիչները տարհանվեն քաղաքի արևելյան թաղամասերից։ Երեկ հաղորդվել է, որ շուրջ 300 հազար բնակիչ արդեն գնացել է Իսրայելի առաջարկած ավելի ապահով վայր։
Երեկ առավոտյան լրագրողները ևս սկսել են դուրս գալ լրատվամիջոցների կողմից օգտագործվող ճամբարից, որը տեղակայված էր Ռաֆահի՝ Քուվեյթի օգնությամբ գործող հիվանդանոցի տարածքում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։