Կհանդիպեն Իրանի և Սիրիայի նախագահները |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ կհանդիպի Սիրիայի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ:

Ինչպես տեղեկացնում է IRNA-ն, այս մասին ասել է  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։ 

Ամիրաբդոլլահիանն ասել է, որ հանդիպումը կկայանա մոտակա մի քանի ժամվա ընթացքում: Դրա նպատակն է ամփոփել բանակցությունների առաջին փուլում քննարկված հարցերը, որոնք գնահատելու համար սիրիական կողմին ժամանակ է անհրաժեշտ եղել։

Իրանի ԱԳ նախարը նշել է, որ Ռայիսիի և Ասադի միջև բանակցությունների առաջին փուլը լավ արդյունքներ է տվել, երկու երկրների նախագահները վճռական են՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Քննարկվել են նաև անվտանգային հարցեր: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով