news.am: Կիրանցի դպրոցում աշակերտները դասադուլ են անում: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը:
Բաղանիսի վարչական շրջանի ղեկավար Գևորգ Սահակյանի խոսքով, Բաղանիսի դպրոցում դասերն ընթանում են իրենց հունով:
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։