Կարևոր է կատարելագործել ուսուցման մեթոդաբանությունը․ Անահիտ Մանասյան

ՄԻՊ Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Սեպտեմբերի 1-ն ուսումնական տարվա մեկնարկն է՝ գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը։ Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել մեր ապագան՝ հարստացնելով մարդու միտքն ու հոգին:

Գիտելիքի և որակյալ կրթության շնորհիվ է հնարավոր ձևավորվել հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ, որում երաշխավորված կլինի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքը, ապահովված կլինեն այդ իրավունքների իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերը: Դրան հասնելու համար կարևոր է կատարելագործել ուսուցման մեթոդաբանությունը, իրականացնել իրավագիտակցության բարձրացմանը միտված աշխատանքներ:

Առաջնային է նաև համընդհանուր ներառական կրթության, երեխաների համար անվտանգ միջավայրի և ֆիզիկական մատչելի պայմանների ապահովումը, ինչպես նաև կրթական հաստատություններում բուլինգի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ինչը մեզանից յուրաքանչյուրից պահանջում է հետևողական աշխատանք և մեծ նվիրում։

Կրկին շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, մաղթում եմ հաջողակ և նվաճումներով լի տարի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով