Կատաղի մարտեր են, բայց առաջընթաց ունենք. Զելենսկի |1lurer.am|

1lurer.am: Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒւ հրամանատարական կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է մարտի դաշտում ստեղծված իրավիճակը:

«Կատաղի մարտեր են, բայց առաջընթաց ունենք: Թեև եղանակն անբարենպաստ է, և անձրևները բարդացնում են զինվորականների առջև դրված խնդիրների իրականացումը, այնուամենայնիվ, դրական շարժ կա»,- նշել է Զելենսկին:

Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին էլ տեղեկացրել է, որ ուկրաինացի զինվորները առաջ են շարժվում, մասնավորապես, Բախմուտի ուղղությամբ: Պաշտպանության փոխնախարար Անա Մալյարի խոսքով՝ ուկրաինական ուժերն ազատագրել են 16 քառակուսի կմ տարածք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով