Կառավարությունը փոփոխություններ սահմանեց ուսուցիչների վերապատրաստման կարգը սահմանող որոշման մեջ

Կառավարությունը որոշեց փոփոխություններ սահմանել ուսուցիչների վերապատրաստման կարգը սահմանող որոշման մեջ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակը 2021 թ․-ին նոր ձևաչափով իրականացրած վերապատրաստման արդյունքում ի հայտ եկած խնդիրներին լուծում տալն է, նոր կարգավորումներով որոշ դրույթների հստակեցումը:

Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է կարգավորել և հստակեցնել տարընթերցում առաջացնող կամ գործող կարգում առկա մի շարք բացեր, որոնցից են.

  • Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը՝ հիմնադրի ֆինանսկան միջոցների հաշվին:
  • Վերապատրաստումները հեռավար ձևաչափով կիրականացվեն միայն բացառիկ դեպքերում:
  • Վերապատրաստման հայտերի ընդունման համար պահանջվող փաստաթղթերի հետ կազմակերպությունը ներկայացնում է նաև մոդուլները:
  • Կազմակերպությունը կազմում է վերապատրաստումների իրականացման անհատական ժամանակացույց՝ հիմք ընդունելով կարգով սահմանված ժամկետները:
  • Ուսուցիչը կարող է իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը ընտրել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ կազմակերպությունն է:
  • Սահմանվել է վկայականի և հաշվետվության միասնական ձևաչափ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով