civilnet.am: Կառավարությունը հաստատեց Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:
Ծրագրով նախատեսվում է Ջերմուկում հյուրանոցային ու հյուրատնային գործունեություն իրականացնող 20 տնտեսվարողների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցել։ Ընդհանուր առմամբ այս նպատակին կուղղվի 50-60 միլիոն դրամ։
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ մոտ երեք անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։ 2021-ի սեպտեմբեր-դեկտեմբերին հյուրանոցների, հյուրատների իրացման շրջանառությունը կազմել է ավելի քան 670 միլիոն դրամ, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 294 միլիոն։
Լուսանկարը՝ Ջերմուկի ճոպանուղին՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո