Կառավարությունը 2-րդ անգամ կփորձի օտարել Օրբելի 23-ի շենք-շինություններն ու հողամասերը |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Օրբելի 23 հասցեում գտնվող 9905 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած 3 հեկտարից ավելի հողամասերը կօտարվեն մրցույթով: Որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 9-ի նիստում։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնեց, որ գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թվականին, նախկին զինվորական հիվանդանոցի շենք-շինություններն են։

2020 թ.-ին, կառավարության որոշմամբ, գույքը մեկ անգամ ներկայացվել է օտարման, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 80 %-ի չափով՝ 6 մլրդ 613 մլն 652 800 դրամ։ Առաջին անգամ օտարման գին էր սահմանվել գնահատված արժեքի 100 %-ի չափով։

«Պետական գույքի արդյունավետ կառավարումը մեր ամենակարևոր մարտահրավերներից մեկն է։ Այսօր ահռելի քանակությամբ պետական գույք ունենք, որ ոչ մի եկամուտ, ոչ մի արդյունք չեն բերում»,- հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2020-ին կառավարությունը հայտնել էր, որ տարածքն օտարվում է և նախատեսվում է հյուրանոցային համալիր կառուցել։ Սակայն, ինչպես նշեց Վաչե Տերտերյանը, մրցույթը չի կայացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով