Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Կազանում մեկնարկել են ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունները։

Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Կազան է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԲՐԻԿՍ ասոցիացիան ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, իսկ Հարավային Աֆրիկան միացել է 2011 թվականին:

2024 թվականի հունվարից Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձել են խմբի լիիրավ անդամ։

Կազանի գագաթնաժողովը դարձել է Ռուսաստանում համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով