Խովաևն ու Ալիևը քննարկել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի բացման հարցը |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Ալիևի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և Լաչինի միջանցքի բացման հարցը։

Խովաևը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով