armeniasputnik.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կայցելի Հայաստան: Ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս պահին նա Բաքվում է, շփումներ են նախատեսված ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի թեմայով։ Նա կշարունակի տարածաշրջանային այցը և կկարողանա առաջիկայում նաև Երևան այցելել», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա հույս է հայտնել, որ կողմերը բարեկամական մթնոլորտում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման մանրամասները, որպեսզի բոլոր շփումները լինեն հօգուտ կարգավորման: