Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում՝ կից տեսանյութ հրապարակելով։

«Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։ Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը Երևանում»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով