arm.sputniknews.ru: Անցյալ տարվա հոկտեմբերից Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2141-ի, վիրավորվել է 10,099 խաղաղ բնակիչ, ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ագրեսիայի սկզբից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2141-ի, վիրավորվել է 10,099 քաղաքացի»,- ասված է հաղորդագրությունում։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 80-ը։