Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Լիանա Հակոբյանին, Արծրուն Միրզոյանին և Քրիստինե Մկոյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ։ Թեկնածուներն ընտրվեցին 68 կողմ, 0 դեմ ձայներով։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել էր 9 թեկնածուների, որոնք ներկայացված էին եռյակներով։
Առաջին եռյակում Լիանա Հակոբյանի հետ դատավորի թեկնածությանն էին հավակնում վեցերորդ գումարման Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և Հրաչյա Այվազյանը։
Երկրորդ եռյակում Արծրուն Միրզոյանի հետ առաջադրվել էին նաև Արթուր Առաքելյանը և Արա Բաբայանը, իսկ երրորդ եռյակում Քրիստինե Մկոյանի հետ առաջադրվել էին Հակոբ Գրիգորյանը և Արթուր Պողոսյանը։