Լեհաստանի կառավարող կուսակցության նախագահ Կաչինսկին հեռացել է բոլոր պաշտոններից |news.am|

news.am: Լեհաստանում կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության նախագահ, նախարարների խորհրդի փոխնախագահ եւ Լեհաստանի ազգային անվտանգության ու պաշտպանության գործերի կոմիտեի նախագահ Յարոսլավ Կաչինսկին հրաժարական է տվել բոլոր պաշտոններից, տեղեկացրել է Լեհաստանի մամուլի գործակալությունը։

«Ես այլեւս կառավարությունում չեմ։ Վարչապետ Մաթեուշ Մորավեցկին եւ, որքան գիտեմ, նախագահ Անջեյ Դուդան ընդունել են իմ հրաժարականը»,- ասել է Կաչինսկին։

Լեհաստանի կառավարությունում 72-ամյա Կաչինսկին կարեւոր պաշտոններ է զբաղեցրել 2020-ից, մինչ այդ՝ 2006-2007թթ. եղել է երկրի վարչապետը։ Ներկայում կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը Յարոսլավ Կաչինսկին՝ Լեհաստանի ողբերգականորեն զոհված նախագահ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայրը, անփոփոխ գլխավորել է 2003 թվականից։

2021թ., հերթական վերընտրությունից հետո, Կաչինսկին խոստացել էր, որ այլեւս չի առաջադրվելու կուսակցության ղեկավարի պաշտոնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով