Լեհաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են զարգացնել ռազմարդյունաբերական համագործակցությունը |azatutyun.am|

azatutyun.am: Վարշավայում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ ասուլիսում Լեհաստանի վարչապետն ասել է, թե ցանկանում են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում։

Հնդկաստանի վարչապետն իր հերթին ասել է, թե «ռազմարդյունաբերության ոլորտում սերտ համագործակցությունն արտացոլում է մեր փոխադարձ վստահությունը։ Մենք կշարունակենք ամրապնդել այդ համագործակցությունը»։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, նա կրկնել է իր դիրքորոշումը, ասելով թե պատերազմը չի կարող որևէ հակամարտության լուծում լինել։

«Մենք աջակցում ենք երկխոսությանն ու դիվանագիտությանը։ Հնդկաստանը պատրաստ է իր օգնությունն առաջարկել Ուկրաինայում և Ասիայի արևմուտքում հակամարտությունները դադարեցնելու համար՝ խորհրդակցելով բարեկամ երկրների հետ»,- ասել է Մոդին։

Հնդկաստանի վարչապետը Վարշավայից մեկնելու է Կիև։ Անցած ամիս նա Մոսկվայում բանակցել էր Վլադիմիր Պուտինի հետ, ինչի կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիասթափություն էր հայտնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով