Լավագույն մաղթանքներս Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գերմանացի իր գործընկերոջը՝ Անալենա Բերբոքին, շնորհավորել է Գերմանիայի վերամիավորման օրվա առթիվ:

«Լավագույն մաղթանքներ եմ հղում իմ սիրելի գործընկերոջը՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքին, Գերմանիայի վերամիավորման օրվա կապակցությամբ:

Ընդհանուր սկզբունքների շուրջ միավորումը, այդ թվում՝ մեր գործընկերային հարաբերությունների շրջանակներում, կարող է լավ հնարավորություն ընձեռել Հայաստանի և Գերմանիայի մեր քաղաքացիներին՝ կապերն ամրապնդելու և ավելի խաղաղ միջավայր ստեղծելու համար»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի իր էջում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով