ԻՔՄ հաղորդագրությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ սեպտեմբերի 15-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ |uic.am|

uic.am: Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Էրեբունի արգելոց-թանգարանի մոտից 18:00-ին մեկնարկել էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած երթը, որն ավարտվեց Երևանի քաղաքապետարանին հարող Ռուսաստանի հրապարակում տեղի ունեցած ամփոփիչ նախընտրական հանրահավաքով:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:09-ի դրությամբ Ռուսաստանի հրապարակում գտնվել է շուրջ 4800 մարդ:

Ավելի մանրամասն՝ uic.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով