Իրանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ կան տուժածներ |factor.am|

factor.am: Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգի Հերմսար քաղաքի մոտակայքում տեղի ժամանակով ժամը 5:16-ին 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA գործակալությունը` նշելով, որ կա 9 տուժած:

Երկրաշարժի էպիկենտրոնը 49,4 հազար բնակչություն ունեցող Հերմսար քաղաքից 5 կմ հեռավորության վրա է, օջախը՝ 11 կմ խորության վրա։

Հերմսարի քաղաքապետ Ռեզա Հանեն գործակալությանն ասել է, որ երկրաշարժի հետևանքով մի քանի բնակելի շենքերում անջատվել են էլեկտրականությունն ու ինտերնետային կապը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով