Իրանն իր չորս դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու Ադրբեջանի որոշումը համարում է ոչ բարիդրացիական քայլ |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ադրբեջանին փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ուղղությամբ շարժվելու կոչ է արել: Ինչպես տեղեկացնում է «Irna» լրատվական գործակալությանը, Քանանին մեկնաբանել է Ադրբեջանի կառավարության հապճեպ, էմոցիոնալ և ոչ կառուցողական դիրքորոշումները, գործողություններն ու արձագանքները Բաքվում իրանցի ուսուցիչների և դիվանագետների նկատմամբ:

«Ադրբեջանի Հանրապետության կառավարության նման պահվածքը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող», – ընդգծել է իրանցի դիվանագետը:

Ավելի վաղ, Ադրբեջանը Իրանի չորս դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել։ Նրանց հրահանգվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով