Իրանն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձին առնչություն ունենալու մեղադրանքներին |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային անհիմն է համարել ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաների դեմ մահափորձ իրականացնելու փորձերին Թեհրանի ենթադրյալ մասնակցության մեղադրանքները՝ դրանք անվանելով «իսրայելական դավադրություն»։

Այս մասին հաղորդում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Telegram ալիքում։

Երեկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Իրանը պատրաստվում էր սպանել Թրամփին:

«ԻՀՊԿ 51-ամյա գործակալ Ֆարհադ Շաքերիին հանձնարարվել էր ծրագրել Դոնալդ Թրամփի սպանությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով