Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադին տեղափոխող ուղղաթիռը երկրի Քերման նահանգի Բաֆթ քաղաքում վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Իրնա գործակալությունը։
Ուղղաթիռում 12 ուղեւոր է եղել, որոնք վիրավորվել են։ Քերմանի նահանգապետը հայտարարել է, որ վիրավորների վիճակը կայուն է։