factor.am: Իրանում պայթյուն է որոտացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայում, որի հետևանքով զոհվել է երկու աշխատակից, 3 մարդ վիրավորվել է։
IRNA պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգի Դամղան քաղաքի ծայրամասում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայում «զինամթերքի տեղափոխման» ժամանակ: Միջադեպի հանգամանքները հետաքննվում են, հավելել է IRNA-ն։
Կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկու մահացածները աշխատում էին բազայում։