Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Նախիջևանին սահմանակից Փոլդաշտ անցակետ |1lurer.am|

1lurer.am: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին չորեքշաբթի այցելել է Արևմտյան Ատրպատական նահանգի Փոլդաշտ սահմանային անցակետ, որը գտնվում է Նախիջևանի սահմանին։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը: 

Գեներալ Բաղերին Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարի և մի խումբ պատգամավորների ու հրամանատարների ուղեկցությամբ հանդիպել է Փոլդաշտի ղեկավարների հետ։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքով՝ այսօր երկրի զինված ուժերի զսպող հզորությունն առավել քան երբևէ բարձր է, և զինված ուժերի բոլոր միավորումները գտնվում են լիակատար մարտական պատրաստության վիճակում:

Նա այս այցի հիմնական նպատակն անվանել է Ադրբեջանի հետ Իրանի սահմանի պասիվ պաշտպանության դիտարկումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով