Իրանը պաշտոնապես միացավ Շանհայի համագործակցության կազմակերպությանը |armenpress.am|

armenpress.am: Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հուլիսի 4-ին պաշտոնապես հայտարարեց միավորման անդամ երկրների շարքեր Իրանին ընդունելու մասին: Որոշումը կայացվել է կազմակերպության 23-րդ առցանց գագաթնաժողովում, որը նախագահում էր Հնդկաստանը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Իրանը դարձել է միջպետական մի​​ավորման իններորդ անդամը։ 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողովում ստորագրվել էր Իրանի պարտավորությունների հուշագիրը՝ կազմակերպությանն անդամակցության նպատակով։

ՇՀԿ-ին Իսլամական Հանրապետության անդամակցության առթիվ Պեկինում կազմակերպության քարտուղարությունում տեղի է ունեցել Իրանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:

ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում կազմակերպության կազմի մեջ էին մտնում վեց երկրներ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով