Իրանը հայտարարել է, որ ստեղծել է առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը |news.am|

news.am: Իրանն ստեղծել է հայրենական առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը, հինգշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ-ի էլիտար ստորաբաժանումներ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն։

«Այս նոր հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության ստուգման բոլոր համակարգերով, եւ ես չեմ կարծում, թե տասնամյակների ընթացքում կլինեն տեխնոլոգիաներ, որոնք կկարողանան դիմակայել նրան»,- Հաջիզադեի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։

Նա ընդգծել է, որ ստեղծված հրթիռը հակառակորդի հակահրթիռային համակարգերի ոչնչացման հարցի լուծումն է։ Նրա խոսքով՝ այս զենքի ստեղծումը մեծ թռիչք է հրթիռների արտադրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով