tert.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Իրան-Ռուսաստան հարաբերությունները որակել է որպես ռազմավարական և կոչ է արել ամրապնդելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։
Ինչպես նշում է ԻՌՆԱ գործակալությունը, Ռայիսին այդ մասին ասել է Թեհրանում Ռուսաստանի նոր դեսպան Ալեքսեյ Դեդովի հավատարմագրերի պատճենն ընդունելու ժամանակ։
Թեհրան-Մոսկվա հարաբերությունները ռազմավարական որակելով՝ Իրանի նախագահն ասել է, որ Իրանը և Ռուսաստանը լավ հիմքեր ունեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում համագործակցության համար։
Շարունակությունը՝ tert.am-ում