Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած 8 բալանոց երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանին։ Այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք մարզերում ու Երևանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԻՆ-ը (ՆԳՆ Փրկարար ծառայություն)։

«Սույն թվականի հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ըստ նախարարության՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով