Իսրայելի հարվածների հետևանքով Ռաֆահում 100 մարդ է զոհվել․ ՑԱԽԱԼ-ը հայտնել է պատանդների հայտնաբերման մասին |tert.am|

tert.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Ալ-Շաբուրա թաղամասի թիրախներին հարվածներ հասցնելու մասին: Ինչպես հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը, իսրայելական հարձակման հետևանքով Ռաֆահում զոհվել է 100 մարդ, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։

Իսրայելական բանակը հայտնել է նաև Ռաֆահում իրականացված գործողության ընթացքում հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված երկու պատանդի հայտնաբերման մասին

«Իսրայելի պաշտպանության բանակի, Իսրայելի անվտանգության գործակալության (ISA) և իսրայելական ոստիկանության համատեղ գործողության ընթացքում Ռաֆահում երկու իսրայելցի պատանդ է ազատ արձակվել՝ 60-ամյա Ֆերնանդո Սիմոն Մարմանը և 70-ամյա Լուիս Հարը, որոնք առևանգվել էին ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից հոկտեմբերի 7-ին Նիր-Իցհակ կիբուցից»,- ասված է բանակի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ ազատ արձակված պատանդները «լավ վիճակում են», նրանց տեղափոխել են բուժզննման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով