Իսրայելի բանակը զանգվածային ավիահարվածներ է հասցրել Բեյրութին |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի բանակը մի շարք զանգվածային ավիահարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանի ուղղությամբ: Լրատվամիջոցների տվյալով՝ ավիահարվածների թիրախ է դարձել Հադես թաղամասը:

ՑԱՀԱԼ-ի մամուլի քարտուղար Ավիհայի Ադրային ավելի վաղ քարտեզ էր հրապարակել, որի վրա կարմիրով նշված շենքերի բնակիչներին հորդորել է տարհանվել՝ հայտարարելով, որ նշված շենքերում տեղակայված են «Հըզբոլլահ» շարժման օբյեկտները:

Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հրթիռային հարվածով ամբողջությամբ ոչնչացրել են Բեյրութի հարավային արվարձանի Շիյահ շրջանում գտնվող բնակելի բազմահարկ շենքը: Ավերված շենքը տեղակայված էր հարավային արվարձանի սահմանին, որտեղ հիմնականում ապրում է շիա բնակչությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով