Իսրայելը ցանկանում է տարհանել Գազայի բնակչությանը, ո՞ւր, դեպի Լուսի՞ն. Բորել |tert.am|

tert.am: Իսրայելին աջակցող երկրների իշխանությունները պետք է դադարեն աղաչել նրան, որ դադարեցնի Գազայի հատվածում պաղեստինցիների սպանությունը և սկսեն քայլեր ձեռնարկել, օրինակ՝ սահմանափակել զենքի մատակարարումն Իսրայելին:Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բոլորը գնում են Թել Ավիվ և աղաչում են այդքան մարդ չսպանել։ Չափազանց շատ սպանվածներն ինչքա՞ն են, ի՞նչ չափանիշներ են։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչ մեկին չի լսում։ Նրանք ցանկանում են տարհանել Գազայի բնակչությանը։ Ո՞ւր, դեպի Լուսի՞ն»,- ասել է Բորելը:

«Դադարեք խոսել, խնդրում եմ և ինչ-որ բան արեք», – հավելել է նա:

ԵՄ դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է սահմանափակել Իսրայելին զենքի մատակարարումները։

«Քանի՞ անգամ եք նախարարներից լսել, որ շատ մարդիկ են սպանվել, եթե այդպես եք կարծում, եթե կարծում եք, որ շատ մարդ է սպանվել, ապա միգուցե ավելի քիչ զենք պետք է տրվի, որ ավելի շատ զոհեր չլինի», – հռետորական հարց է հնչեցրել Բորելը:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից իսրայելական տարածք ներթափանցեցին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալները, ինչն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240-ի գերեվարմամբ։ Արմատականներն այս հարձակումն անվանել են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։ Իսրայելը հայտարարել է Գազայի ամբողջական շրջափակման մասին, որից հետո ցամաքային գործողություն սկսեց անկլավում։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով