Իսրայելը հաստատում է՝ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել

ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակի) խոսնակ Դանիել Հագարին հաստատում է, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել: Այս մասին հայտնում է «The times of Israel»-ը։

Նա նշել է, որ իսրայելական օդուժը հետևում է անօդաչու թռչող սարքերին՝ միաժամանակ հավելելով, որ մի քանի ժամ կպահանջվի մինչև դրանք հասնեն երկրի տարածք: 

Ավելի վաղ, լրատվամիջոցները, հղվելով իսրայելական և ամերիկյան հետախուզական ծառայություններին, հայտնել էին, որ Իրանը տասնյակ անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով