Իսրայելը Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով 7 ադրբեջանցու է ձերբակալել, 2-ը՝ դեռահաս |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելը ձերբակալել է երկրի յոթ քաղաքացիների, այդ թվում՝ երկու անչափահասների, Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ կասկածյալներն Իսրայել են գաղթել Ադրբեջանից։

Նախաքննության տվյալներով, նրանց խնդիրն է եղել տեղեկատվություն հավաքագրել Իսրայելի Պաշտպանության բանակի ու էներգետիկ ենթակառուցվածքների մասին, նկարահանել ռազմական օբյեկտները, այդ թվում՝ Գոլանիի ռազմակայանը, որը վերջերս էր հարձակման ենթարկվել։

Քննությունն ընթացել է ավելի քան երկու տարի, ըստ իրավապահների, մեղադրյալներն Իրանի հետախուզական կառույցների հրահանգով մոտ 600 խնդիր են իրականացրել՝ ստանալով հարյուր հազարավոր դոլարներ, հաճախ՝ կրիպտոարժույթով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով