Ինչո՞ւ «Խաղաղության խաչմերուկը» պետբյուջեի նախագծում արտացոլված չէ. Սոնա Ղազարյանը՝ նախարարին |aravot.am|

aravot.am: Այս պահին ԱԺ-ում քննարկվում է 2024-ի պետական բյուջեի նախագիծը: ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց վերջերս քննարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որը բյուջեում արտացոլված չէ. «Դուք խոսեցիք պետական նշանակության ճանապարհների կառուցման մասին, ես կուզեի որպես անվտանգության ապահովման հերթական պրոյեկտ՝ ապաշրջափակումը ներկայացնեիք բյուջեում եւ ասեիք, թե ինչ ծրագրեր է նախատեսում կառավարությունը գալիք տարվա շրջանակներում»:

Նախարարը պատասխանեց, որ ենթակառուցվածքների զարգացման համար բավականին միջոցներ են նախատեսված ու արտացոլված են այն աշխատանքները, որոնք պլանավորած է մյուս տարի իրականացնել. «Ինչպես գիտեք, Խաղաղության խաչմերուկը ոչ միայն մեր գործողություների հետեւանքով պետք է իրականություն դառնա, այլ նաեւ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Եթե երբ որ նման համաձայնություն ձեռք բերվի եւ այս գաղափարն առաջ գնա իր հունով, համապատասխան փուլերում մենք ունենք պահուստային ֆոնդ, այնտեղ կապիտալ ծախսերի գծով չբաշխված գումարներ կան, մենք ունենք բավարար միջոցներ՝ այդ ծրագրի ենթակառուցվածքներն ապահովելու համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով