Իլոն մասկը պաշտոն կստանա Թրամփի կառավարությունում

ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը և Վիվեք Ռամասվամին կղեկավարեն ԱՄՆ պետարդյունավետության դեպարտամենտը:

Թրամփի խոսքով նրանք միասին կաշխատեն «վերացնել կառավարական բյուրոկրատիան, կրճատել ավելորդ կանոնակարգերը ու անտեղի ծախսերը և վերակառուցել դաշնային գործակալությունները»:

«Սա ունի պոտենցիալ դառնալու մեր ժամանակի «Մանհեթենի նախագիծը»,- ասվում է երեքշաբթի երեկոյան հայտարարության մեջ: 

Դոնալդ Թրամփը նշել է, որ Մասկը և Ռամասվամին կառավարությունից դուրս խորհուրդներ ու ցուցումներ կհայթայթեն և կհամագործակցեն Սպիտակ տան ու Կառավարման և բյուջեի գրասենյակի հետ կառուցվածքային լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու և Կառավարության նկատմամբ ձեռնարկատիրական մոտեցում ցուցաբերելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով