Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի հետ քննարկել էսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Աշխաբադ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Սապարով Ալլաբերդիի հետ։ 

Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: 

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանում մեծապես կարևորվում է սպորտի ոլորտի զարգացումը և առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, փորձի փոխանակումը հատկապես ծանրամարտ, ձյուդո և մի շարք այլ մարզաձևերում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին Հայաստանում իրականացվող սպորտային մի շարք խոշոր միջազգային մրցաշարերին: 

Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ նախապատրաստվում է 2027 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական մարզամշակութային խաղերը՝ ապահովելով մարզական ենթակառուցվածքների համապատասխանեցումը պահանջվող չափանիշներն։

Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահը հաջողություն է մաղթել մեր երկրին՝ ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովի անցկացման կազմակերպական հարցերում, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա մայիսի վերջին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով