Թրամփն ու Շոլցը քննարկել են Եվրոպայում անվտանգային քաղաքականության հետ կապված խնդիրները |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել: Գերմանական կողմի հաղորդագրության համաձայն՝ օրակարգում են եղել Եվրոպայում անվտանգային քաղաքականության հետ կապված խնդիրները։

«Նրանք համաձայնել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շատ երկար է ձգվում, և կարևոր է հնարավորինս շուտ շարժվել արդար և կայուն խաղաղության ուղով»,- ասված է Գերմանիայի նախարարների կաբինետի հայտարարության մեջ:

Նշվում է, որ կանցլեր Շոլցը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու Ուկրաինային աջակցությունն այնքան, որքան անհրաժեշտ է։

Շոլցը և Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել նաև նոյեմբերին, պայմանավորվել աշխատել Եվրոպայում խաղաղության վերականգնման ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով