Թուրքիան և Պակիստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի է ունեցել Թուրքիայի և Պակիստանի միջև առևտրային համաձայնագրի ստորագրման արարողություն։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը և Պակիստանի առևտրի նախարար Սեյիդ Նավիդ Քամարը։

Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը վստահություն է հայտնել, որ նոր համաձայնագիրը կօգնի հասնել երկկողմ առևտրի կարճաժամկետ նպատակին՝ տարեկան 5 միլիարդ դոլարի չափով։

Պակիստանի վարչապետի գրասենյակը հուլիսի 21-ին հայտնել է, որ Թուրքիայի հետ ապրանքների առևտրի մասին նոր համաձայնագիրը նախատեսում է 261 պակիստանյան և 130 թուրքական ապրանքների մատակարարման արտոնյալ ռեժիմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով