armenpress.am: Թուրքիան և ԱՄՆ-ը F-16 ամերիկյան կործանիչների հարցով բանակցություններ են նշանակել։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլիսի Աքարին։
«Օգոստոսի 15-ին սպասվում են բանակցություններ, դրանք կանցկացվեն ԱՄՆ-ում»,- ասել է թուրք նախարարը։