Թուրքիան ՌԴ-ին «Բայրաքթարներ» չի մատակարարել ու ապագայում էլ չի անելու. Baykar ընկերության տնօրեն |factor.am|

factor.am: Թուրքական Baykar Makina ընկերությունը  իր մարտական անօդաչու թռչող սարքերը երբեք չի մատակարարել ՌԴ-ին և ապագայում էլ դա չի անելու, քանի որ աջակցում է Ուկրաինային։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է  ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նրանց ոչինչ չենք մատակարարել կամ առաքել։ Ապագայում էլ մենք դա չենք անելու»,- ասել է Բայրաքթարը։ Նա նշել է, որ Անկարայի ու Կիևի հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակում, մասնավորապես, պաշտպանական ու օդատիեզերական ոլորտներում։ Բայրաքթարը հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային անօդաչուներով, իր հերթին այնտեղից շարժիչներ գնելով իր սարքերի համար։ Այդպիսով, ըստ նրա՝ կողմերի հարաբերությունները փոխշահավետ են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով