azatutyun.am: Թուրքիան նախատեսում է սեփական տիեզերանավերի արտադրություն սկսել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Առաջին տիեզերագնացին տիեզերք ուղարկելը մեր առաջին քայլն էր նոր սերնդի պատրաստման գործում: Հուսով եմ, որ մենք կտեսնենք մեր հրթիռը տիեզերքում: Հուսով ենք, որ առաջիկա տարիներին մենք կսկսենք արտադրել մեր սեփական տիեզերանավը»,- ասել է Էրդողանը:
Առաջին թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավչին տիեզերք է ուղարկվել այս տարվա հունվարի 19-ին։ Սպասվում է, որ այն Երկիր կվերադառնա այս շաբաթվա վերջին:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է թուրքական երկրորդ ավիակիրը կառուցելու ծրագրերի մասին։
«Երբ մենք 2022-ին եկանք իշխանության, Թուրքիայի մասնաբաժինը իր պաշտպանական արդյունաբերության մեջ կազմում էր ընդամենը 20 տոկոս: Այժմ մենք հասել ենք մատակարարման 80 տոկոսի մակարդակին և մտադիր ենք հասնել 100 տոկոսի: Այժմ մենք կկառուցենք երկրորդ ավիակիրը մեր նավաշինարանում», – ասել է Էրդողանը։