Թուրքիայի և Հունաստանի ՊՆ ղեկավարները հանդիպել են՝ Աթենքի ու Անկարայի լարված հարաբերությունների ֆոնին |factor.am|

factor.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիպումը կայացել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։ Կողմերը հանդիպմանը նշել են բաց հաղորդակցության ուղիների կարևորությունը՝ տարաձայնությունների քննարկման և դրական օրակարգով երկխոսությունը շարունակելու համար, ինչը կնպաստի տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության ձևավորմանը, ինչպես նաև լարվածության թուլացմանը։

Հավելենք, որ վերջին շրջանում Աթենքի և Անկարայի հարաբերությունները ծայրահեղ լարված են։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով