Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը ժամանել է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Թուրքիայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Հանդիպման ընթացքում Հասանովն ու Բայրաքթարօղլուն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ «Շուշիի հռչակագրի կատարմանն ուղղված պատշաճ գործողությունների կարևորությունը»։

Սա Թուրքիան ներկայացնող երրորդ բարձրաստիճան զինվորական պատվիրակությունն է, որ ժամանում է Ադրբեջանի մայրաքաղաք վերջին 10 օրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով