Թուրքիայի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել |factor.am|

factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, գրում են տեղական լրատվամիջոցները։ Ադրբեջանի ՊՆ փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են իբր «Հայաստանի լայմասշտաբ սադրանքները ու հայ-ադրբեջանական սահմանին մարտական բախումները»։

Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարարը  նշել է, որ «Անկարան միշտ Ադրբեջանի կողքին է»։ «Զրույցի ընթացքում նախարարները նաև  կարծիքների լայն փոխանակում են իրականացրել  ստեղծված իրավիճակի շուրջ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն նախօրեին ընդունել էր, որ նախահարձակ գործողություններ է սկսել ՀՀ սուվերեն տարածքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով