Թուրքիայի նախագահի խոսնակը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ |armenpress.am|

armenpress.am:  Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:

Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես՝ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների շուրջ:

«Նախագահական պալատում Իբրահիմ Քալինի և ԱՄՆ քաղաքական հարցերով քարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանի հետ հարաբերությունները, Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, գնահատվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով